Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Եգիպտոսի նախագահի հրավերով, նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի այդ երկրում՝ մասնակցելու
Եգիպտոսի ազգային թանգարանի բացման արարողությանը։
Գյուղերում քեֆչիներ, քելեխ ուտողներ կան, որ հարմար առիթներ են որոնում ուրիշի հաշվին հաց ուտելու համար։ Տարբեր հրամաններ ստորագրող-դակող Վահագն Խաչատուրյանն էլ առիթներ է գտնում տարբեր երկրներ ման գալու, Անգլիայի թագուհու դագաղի հետ լուսանկարվելու, Մերձբալթիկայի երկրներից մեկի նախագահի համար դաշնամուր նվագելու համար։ Նախագահ Խաչատուրյանի աշխատակազմին 2026 թվականի պետբյուջեից կտրվի 1 միլիարդ 682 միլիոն դրամ, իսկ թերսնվող, 30-40 հազար դրամ թոշակ ստացող կենսաթոշակառուների թոշակը գոնե 1000 դրամով ավելացնելու համար պետբյուջեում փող չկա։
Ոսկան Սարգսյան